
Ամերիկյան հեղինակավոր Buzzfeed լրատվական ընկերությունը ծավալուն հոդված է պատրաստել Հայոց ցեղասպանության, հայերի բռնի տեղահանության, հայկական սփյուռքի և ամբողջ աշխարհով սփռված հայերի մասին: Հատուկ ուշադրություն է դարձվում օրեր առաջ Քիմ և Քլոե Քարդաշյանների Հայաստան կատարած այցին:
«Գրեթե 100 տարի առաջ ավելի քան 1 մլն մարդ մահացավ Հայոց ցեղասպանության հետևանքով: Հայ առաջնորդներին հավաքեցին ու սպանեցին, կանանց ու երեխաներին Օսմանյան կայսրությունը քշեց Սիրիայի՝ գոյություն չունեցող ճամբարները՝ լավ իմանալով, որ նրանք երբեք չեն հասնի այնտեղ: Բռնի տեղահանումը իրենց հայրենիքից ամբողջ աշխարհում ծնունդ տվեց հայկական մեծ սփյուռքին: Հայերը ներկայումս նախապատրաստվում են ողբերգության 100-ամյա տարելիցին, որը տեղի կունենա ապրիլի 24-ին: Իսկ ռեալիթիի աստղեր Քիմ ու Քլեո Քարդաշյանների այցը Հայոց ցեղասպանության թանգարան ավելի շատ ուշադրորւթյուն հրավիրեց այդ տարելիցի նկատմամբ»,- գրում է Buzzfeed-ը՝ ներկայացնելով լուսանկարիչ Սքոթ Թուֆենկյանի՝ Սփյուռքում և Հայաստանում ու Արցախում բնակվող հայերին պատկերող ֆոտոշարքը:
Հոլիվուդ, Կալիֆորնիա, ավտոկայանատեղի Լիթլ Արմենիա թաղամասում

Սիրիացի փախստականներ, Բերձոր, Լեռնային Ղարաբաղ

Լեռնագոգ, Հայաստանի Հանրապետություն

Բինքել պուրակ, Հայոց ցեղասպանության նահատակների հուշահաձան, Մոնտեբելլո, Կալիֆորնիա

Մյասնիկյան, Հայաստանի Հանրապետություն

Սարգիս Զեյթլիան կենտրոն, Անջար, Լիբանան

«Հոմենթմեն» ակումբ, Արգենտինա

Հայ երիտասարդը եւ Միասեռականների ասոցիացիան, Նյու Յորք սիթի

Հայկական դեսպանատուն, Վաշինգթոն

Հայկական կրթօջախ եւ Մարդասիրական ակադեմիա, Կալկաթա, Հնդկաստան

Église Apostolique Armėnienne Saint-Paul-et-Saint-Pierre, Ալֆորտվիլ, Ֆրանսիա

Սուրբ Ներսես Շնորհալի եկեղեցու դպրոց, Մոնտեվիդեո, Ուրուգվայ

Սուրբ Հովհաննես Մկրտչի հայկական տաճար, Փարիզ

Տատիկ և պապիկ, Ստեփանակերտ, Լեռնային Ղարաբաղ

Կովսական, Լեռնային Ղարաբաղ

Սուրբ Գրիգոր ժամատուն, Կալկաթա, Հնդկաստան

Լիթլ Արմենիա, Հոլիվուդ, Կալիֆորնիա

Սարդարապատ կենտրոն, Բուրջ Համուդ, Լիբանան

Սանջակ ճամբար, Բուրջ Համուդ, Լիբանան

Սուրբ Ղազար կղզի, Վենետիկ, Իտալիա

Առաջին հանրապետության օրը, Ազատության հրապարակ, Հայաստան

«Արբատսկայա» մետրոյի կայարան, Մոսկվա

Գինու փառատոն Արենիում, Հայաստան

Մարզական ակումբ, Մոսկվա

Բողոքի ակցիա թուրքական հյուպատոսության դիմաց, Լոս Անջելես

Սարգիս Զեյթլյան կենտրոն, Անջար, Լիբանան

Ալեք Մանուկյան կենտրոն, Փարիզ

Սիրիացի փախստական, Կովսական

Առաջին հանրապետության օրը, Ազատության հրապարակ, Հայաստան





