Ցեղասպանություն 100

Ապրիլի 24-ից հետո Հայոց ցեղասպանության ճանաչման գործընթացում նոր փուլ է մեկնարկում

alisagevorgyanhasmikdilanyan

Թուրքագետ Հակոբ Չաքրյանի համոզմամբ Եվրախորհրդարանի բանաձևը սպառում է Հայոց ցեղասպանության ճանաչման գործընթացին հակազդելու Թուրքիայի հնարավորությունները:  Չաքրյանը նաև չի բացառում, որ Հռոմի պապի հայտարարություններն ու Եվրախորհրդարանի բանաձևը կազդեն հայոց ցեղասպանության հարցում պաշտոնական Վաշինգտոնի դիրքորոշման վրա: Կառավարման փորձագետ Հարություն Մեսրոպյանն էլ պնդում է, որ Հայոց ցեղասպանության ճանաչման գործընթացում 2015-ի ապրիլի 24-ից հետո նոր փուլ է մեկնարկում: Ցեղասպանության միջազգային ճանաչման ոլորտում հաջողության հասնելու համար նա  կարևորում է հայության միասնական ջանքերն ու ծրագրային մոտեցումը:

Back to top button