Ցեղասպանություն 100Քաղաքական

ԱՄՆ Նևադա նահանգի Ներկայացուցիչների պալատը և Սենատն ընդունեցին Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձև

Ապրիլի 14-ին ԱՄՆ Նևադա նահանգի Ներկայացուցիչների պալատը և Սենատն ընդունեցին Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձև:

Փաստաթղթում նահանգային խորհրարանի անդամներն արձանագրում են 1915-1923թթ. Օսմանյան կայսրության կողմից հայերի նկատմամբ իրագործված ոճրագործությունն՝ իբրև 20-րդ դարի առաջին ցեղասպանություն և կոչ են անում ԱՄՆ նախագահին և կոնգրեսին ճանաչել պատմական իրողությունը:

Նահանգային խորհրդարանի երկու պալատների նիստերին, իբրև պատվավոր հյուրեր, ներա էին հայ համայնքի ներկայացուցիչներ, ՀՀ գլխավոր հյուպատոսի տեղակալ Վալերի Մկրտումյանը, համայնքային կառույցների անդամներ:

Վալերի Մկրտումյանն իր ելույթում նշեց, որ Թուրքիայի կողմից Հայոց ցեղասպանության ժխտումն անարգանքի դրսևորում է ոչ միայն հայերի, այլև ճշմարտության, արդարության և մարդկության նկատմամբ: ՀՀ կառավարության անունից նա երախտագիտություն հայտնեց նահանգային խորհրդարանի անդամներին` համամարդկային արժեքների նկամամբ իրենց հանձնառության համար:

Փաստաթղթի ընդունման գործին իրենց մասնակցությունն են բերել Լոս Անջելեսում ՀՀ գլխավոր հյուպատոսությունը, Լաս Վեգասում ՀՀ պատվավոր հյուպատոս Ադրուշան Արմենյանը, Հայ Դատի հանձնախմբի տեղական կառույցը, համայնքային գործիչներ:

Back to top button