

Ապրիլի 17-ին ժամը 19:00-ին Ծիծեռնակաբերդ հուշահամալիրում կտրվի ֆրանսիահայ անվանի օպերային երգիչ Ադամ Բարրոյի` նույն Մուրադ Ամիրխանյանի, Հայոց Ցեղասանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումների մեկնարկը, որի շարունակությունը տեղի կունենա ապրիլի 25-ին Փարիզում : Ծիծեռնակաբերդում Ադամ Բարրոյի կատարմամբ՝ Մանուկ Հրությունյանի նորաստողծ «Մանջութ» լարային նվագարանի նվագակցությամբ՝ կհնչի Կաչչինի «Ավե Մարիա» և Կոմիտասի «Տեր ողորմեա» ստեղծագործությունները: Ադամ Բարրոն այսօր խոսելով վաղվա նածաձեռնության մասին ներկայացրել է նաև ապրիլի 25-ին Փարիզում կայանալիք համերգային ծրագրի մասին՝ դարձյալ նվիրված ցեղասպանության զոհերի հիշատակին:
Առաջին անգամ Փարիզի հանրահայտ Գավո դահլիճում ֆրանսիացիների կատարմամբ կհնչեն Կոմիտասի ստեղծագործությունները: Ցեղասպանության 100-ամյակի ոգեկոչման «100 համերգ Հայաստանի համար» միջոցառման շրջանակներում ֆրանսիահայ Ադամ Բարրոյի հերթական համերգային ծրագրում հանդես կգան ֆրանսիացի բարձրակարգ երգիչ-երգչուհիներ, ովքեր մաքրամաքուր հայերենով կներկայացնեն Կոմիտասի «Կռունկ ուստի կուգասը» , «Գարունա» և «Ծիրանի ծառ» ստեղծագործությունները: Ներկայացնելով համերգային ծրագիրը՝ Ադամ Բարրոն հայտնեց, որ չնայած լեզվական դժվարությունների, երգիչները լիովին յուրացրել են իրենց կատարումները և մեծ սիրով են պատրաստվել առաջիկա համերգին:
Իտալացի դաշնակահար Դավիդ Պերրոնն էլ առաջին անգամ ներկայացնելու է Բաբաջանյանի «Էլեգիան»: Առաջին անգամ Փարիզում կհնչի նաև Պարույր Սևակի «Անլռելի զանգակատունը» «Դլե յամանի» դուդուկի հնչյունների ներքո: Կլինեն այլ ստեղծագործություններ ևս, որոնք դարձյալ առաջին անգամ կներկայացվեն: «Ռադիոլուրի» հարցին, թե արդյոք դժվար չէր ֆրանսիացիների համար սովորել ներկայացնել նման բարդ կատարումներ՝ այն էլ օտար լեզվով:
Լինելու են նաև ստեղծագործություններ ֆրանսերենով թարգմանված: Լինելով փարիզաբնակ, Ադամ Բարրոն իրեն պարզապես չէր ների, եթե չպրպտեր և չգտներ «Մայր Արաքսի ափերով» ստեղծագործությունը տպագրված Փարիզում, ֆրանսերենով:
Հայկական երգերի հետ մեկտեղ համերգի ժամանակ կհնչեն նաև Մոցարտ, Վերդի, Բելլինի: Այս բացառիկ համերգը նվիրվում է Հայոց ցեղասպանության յուրաքանչյուր զոհի հիշատակին: Համերգ, որի տոմսերի մեծ մասն արդեն իսկ սպառվել է հանդիսատեսի կողմից: 100-ամյա տարելիցին նվիրված միջոցառումների շարքի սկիզբը սակայն կազդարարի Ծիծեռնակաբերդի բարձունքում կայանալիք վաղվա համերգը: Վաղը երեկոյան նույն տեղում նաև երկինք բաց կթողնվեն 100 կարմիր փուչիկներ, իսկ անմար կրակի մոտ կդրվեն 100 կարմիր մեխակներ:




