Միջազգային

Գործադուլ են հայտարարում Անգլիայի թագուհու ծառաները` պատմության մեջ առաջին անգամ

Բրիտանական թագավորական ընտանիքին պատկանող Վինձորի դղյակի ծառայողնեը մտադիր են գործադուլ հայտարարել ցածր աշխատավարձի պատճառով։ Նման բան տեղի է ունենում բրիտանական թագավորական տան պատմության մեջ առաջին անգամ, գրում է The Guardian- ը։ Ծառայողների 80 տոկոսը քվեարկել է գործադուլի օգտին։

Վինձորի դղյակի ներկայացուցիչները քվեարկության արդյունքները գնահատել են «հուսահատեցնող»։ Թերթի տեղեկություններով՝ պալատի շատ ծառայողներ արդեն մի քանի տարի ստանում են նվազագույն կենսապահովման մակարդակից ցածր աշխատավարձ։ Իսկ նորեկներին վճարում են, իրենց խոսքերով, գրոշներ՝ տարեկան 21 հազար դոլար։Դրանից բացի՝ ծառայողները վրդովված են, որ երկար ժամանակ է աշխատավարձը չի ինդեքսավորվում։

Բացի դրանից՝ իրենց հաճախ խնդրում են լրացուցիչ պարտավորություններ ստանձնել՝ առանց դրա դիմաց վճարելու. մասնավորապես կազմակերպել էքսկուրսիաներ դղյակում։ Պալատի ներկայացուցիչները նշել են, որ գործադուլը որեւէ կերպ չի անդրադառնա այցելուների վրա։

Վինձորի դղյակ տարեկան այցելում է 1,1 մլն մարդ։ Թագավորական ընտանիքն այն օգտագործում է հանգստյան օրերին, այստեղ անցկացվում են պարահանդեսներ եւ պաշտոնական ընդունելություններ։ Դղյակում ապրում եւ աշխատում է 500 մարդ։

Կարդացեք նաև

Back to top button