


Ճիշտ ռազմավարության դեպքում ավիատոմսերի հայաստանյան շուկայում հնարավոր է գների անգամ 30-35 տոկոսով նվազում, կարծում է «Իրազեկ և պաշտպանված սպառող» ՀԿ նախագահ Բաբկեն Պիպոյանը՝ այսօր ներկայացնելով իր հաշվարկներն ու գնահատումները։ Հայաստանի «բաց երկինքն» ամենեւին էլ ամբողջապես ազատականացված չէ, ինչը սպառնում է շուկայի մոնոպոլացմամբ ու խոշորացմամբ, նշում է նա։




