Ցեղասպանություն 100Քաղաքական
Օլանդը ապրիլի 24- ին կմեկնի Երեւան, հայտարարել է Ֆրանսիայի ԱԳՆ ներկայացուցիչը
Ֆրանսիայի ԱԳՆ ներկայացուցիչ Ռոմեն Նադալն այսօր պաշտոնապես հայտարարել է, որ նախագահ Ֆրանսուա Օլանդը կմասնակցի Հայոց ցեղասպանության 100- րդ տարելիցին նվիրված միջոցառումներին։ «Հանրապետության նախագահը ապրիլի 24- ին կմեկնի Երեան, որպեսզի հարգանքի տուրք մատուցի Հայոց ցեղասպանության զոհերին»,- հայտարարել է Նադալն այսօր կայացած ճեպազրույցում։
Նրա խոսքով՝ Ֆրանսիայում եւս կկազմակերպվեն հիշատակի միջոցառումներ պատմական, մշակութային կազմակերպությունների, ընկերակցությունների եւ տեղական իշխանությունների կողմից։