
ՆԱՏՕ-ն Ռուսաստանին կոչ է անում դադարեցնել Ուկրաինայի հակամարտության հրահրումը: Դաշինիքի Եվրոպայում Միացյալ զինված ուժերի գերագույն հրամանատար Ֆիլիպ Մարկ Բրիդլավը անհանգստություն է հայտնել Դոնբասում կրակի վերսկսման կապակցությամբ։
«Կարևոր է ստույգ իմանալ, որ կողմերը հետ են քաշել զինուժը շփման գծից, իսկ Ռուսաստանը դադարեցրել է հրահրել հակամարտությունը»,- Թվիթերում գրել է ՆԱՏՕ-ի բարձրաստիճան պաշտոնյան:
ԵԱՀԿ հատուկ առաքելությունը օրերս գրանցել էր ավելի քան հազար պայթյուն Դոնեցկի օդանավակայանի մոտ, միայն վերջին օրվա ընթացում Ուկրաինայում, չնայած հրադադարին, զոհվել է 6, վիրավորվել 12 զինվոր, Կիևի հրապարակած այս տվյալները մեջբերում է Reuters գործակալությունը:




