Հասարակություն

Եռօրյա վեհաժովով՝ նվիրված սիրտանոթային խնդիրներին

aidaavetisyan

Ինչպես ամբողջ աշխարհում, այնպես էլ Հայաստանում  սիրտ-անոթային համակարգի հիվանդությունները մնում են  21-րդ դարի  բարձր հիվանդացության  և մահացության  հիմնական պատճառը: Ընդհանուր մահացության ավելի քան 50 տոկոսն այսօր  կազմում են սիրտ-անոթային հիվանդությունները: Սակայն  այսօր, ըստ սրտաբանների, նկատվում է նաև  հիվանդությունների երիտասարդացում և սիրտ-անոթային  խնդիրներով  պայմանավորված  հոսպիտալացումների քանակի աճ: Նման պատկերը  փոքր-ինչ մեղմելու համար այսօր  ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայում Հայաստանի  սրտաբանների  ասոցիացիայի նախաձեռնությամբ  մեկնարկել է եռօրյա վեհաժողով, որտեղ բժիշկների լայն շրջանակներում կքննարկվեն վերոնշյալ  խնդիրները, ախտորոշման, բուժման նոր մոտեցումները:

 

Աշխարհում  մահացության  առաջին պատճառը սիրտանոթային հիվանդություններն են: Ինչպես ողջ աշխարհում, այնպես էլ Հայաստանում  առավել տարածված է  սրտի իշեմիկ  հիվանդությունը: Մեր երկրում ընդհանուր մահացության մոտ 80 տոկոսի պատճառը սիրտ-անոթային,  ուռուցքաբանական հիվանդություններն  են և շաքարային դիաբետը: Առողջապահության նախարար Արմեն Մուրադյանի տվյալներով՝ վերիջին 25 տարիներին նկատվում է 70 տոկոսով  հիվանդացության  աճ, որն էլ ոլորտը վերահսկողը համարում է լուրջ մարտահրավեր ոչ միայն  առողջապահական համակարգի, այլև ամբողջ աշխարհի համար: Հայաստանյան  կլինիկական  գործունեության  ընթացքում կիրառվող  բուժական մոտեցումներն  իրականացվում են միջազգային  չափանիշներին համապատասխան  և Հայաստանում սրտաբանական  ծառայությունը համարվում է  լավագույններից, վստահեցնում է նախարարը:

«Ես հպարտությամբ կարող եմ ասել, որ սրտաբանությունը մեր երկրում մեծ քայլերով զարգացավ  վերջին տասնամյակներում և այսօր մենք կարող ենք արձանագրել միջազգային որակի ամենաբարձր մակարդակով  ապահովածությունը սրտային ինչպես կոնսերվատիվ, այնպես էլ  ինտերնացիոն  ինվազի սրտաբանությունում»:

Հայաստանի սրտաբանների ասոցիացիայի  նախաձեռնած  10-րդ հոբելյանական  վեհաժողովում քննարկումների մաս են  կազմելու նաև    սիրտ-անոթային հիվանդությունների կանխարգելման  խնդիրները:  Սրիտանոթային մահացությունը  կանխարգելելու լավագույն  ճանապարը սիրտ-անոթային  ռիսկի գործոնների կանխարգելումն է, ասում է Երևանի գլխավոր սրտաբան  Պարունակ Զելվեյանը: Հայաստանյան պատկերը նույնն է, ինչպես որ զարգացած երկրներում, սակայն ի տարբերություն այդ երկրների, մեզ մոտ ձևավորված չէ առողջությանը հետևելու մշակույթ: Արդյունավետ վերահսկվողների քանակը քիչ է, ասում է սրտաբանը:

Սիրտ-անոթային  հիվանդություններով մահացությունների թիվը նվազեցնելու նպատակով առողջապահության  նախարարությունն այս տարվա  հունվարի  մեկից ներդրեց սրտի անհետաձգելի վիրահատությունների ծրագիրը, որոնց կյանքի կոչման համար կառավարությունը հատկացրել է 500 միլիոն դրամ: Արդյուքները Հայաստանի գլխավոր սրտաբան Համլետ Հայրապետյանն է ներկայացնում:

«Այն բոլոր հիվանդները, ովքեր ընդունվում են  կլինիկաներ սրտամկանի ինֆարկտով 12 ժամվա ընթացքում,  տեղադրվում է մեկ ստենտ  պետական  պատվերի շրջանակներում: Արդեն պետպատվերի շրջանակներում  կատարվել է  ավելի քան 450 վիրահատություն: Արդյուքները վերահսկվում են նախարարի, մասնագետների կողմից: Իմ գնահատմամբ արդյուքները դրական են»:

Սիրտ-անոթային հիվանդություններից խուսափելու համար անհրաժեշտ է վարել    առողջ ապրելակերպ՝  ֆիզիկական ակտիվությամբ  և  առողջ  սննդակարգով: Առողջ կենսակերպը  առողջ հասարակություն ունենալու գրավականն է:

Կարդացեք նաև

Back to top button