Ցեղասպանություն 100Քաղաքական

Էրդողանը Հռոմի պապին կոչ է անում չկրկնել «սխալը»

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թաիպ Էրդողանը քննադատել է Հռոմի պապի՝  1915- ին Օսմանյան կայսրությունում հայերի կոտորածները ցեղասպանություն որակելը եւ կոչ արել չկրկնել այդ «սխալը», հայտնում է Բի Բի Սի- ն։

Անկարան վստահեցնում է, որ 1915 թ, 1,5 մլն հայերի սպանության թիվը չափազանցված է, եւ նշում, որ հայերը զոհվել են «քաղաքացիական պատերազմի» ընթացքում։ Ստամբուլում Բի Բի Սի- ի թղթակիցը ընդգծել է, որ ցեղասպանության թեման ցավալի է թուրք հասարակության համար հատկապես հայկական ջարդերի 100- րդ տարելիցի նախաշեմին։

Back to top button