
Մոնտևիդեոյի հիվանդանոցում մահացել է Ուրուգվայում և ողջ Լատինական Ամերիկայում ամենահայտնի գրողներից մեկը՝ Էդուարդո Գալեանոն: 74-ամյա գրողը տառապում էր թոքերից քաղցկեղով:
Էդուարդո Գալեանոն հայտնի է դարձել 1971-ին «Լատինական Ամերիկայի բաց երակները» գրքի հրապարակումից հետո: Այդ գիրքը Ուրուգվայում, Չիլիում և Արգենտինայում ռազմական դիկտատուրայի տարիներին արգելված է եղել։
Նա եղել է նաև քաղաքական ակտիվիստ և ստիպված է եղել արտագաղթել Իսպանիա, որտեղից հայրենիք է վերադարձել միայն 80-ական թվականներին։




