
87 տարեկան հասակում մահացել է գրականության Նոբելյան մրցանակակիր, գերմանացի գրող, նկարիչ, քանդակագործ Գյունտեր Գրասսը: Նա համաշխարհային ճանաչում է ստացել 1959 թվականին՝ իր առաջին վեպի՝ «Թիթեղյա թմբուկի» համար։
1999-ին Նոբելյան մրցանակ է ստացել հետևյալ ձևակերպմամբ. «Նրա խաղարկային մռայլ պատումները լուսավորում են պատմության կորուսյալ կերպարները»։
Գրասսը միջազգային սկանդալի հերոս դարձավ 2006 թվականին ինքնակենսագրական «Սոխ կճպելիս» գրքի տպագրությունից հետո, որտեղ խոստովանել էր, որ Երկրորդ աշխարհամարտում ծառայել է CC- ի զորքերում։ Գրողը, որը չէր թաքցրել պատերազմում իր մասնակցության փաստը, առաջին անգամ էր խոստովանում, որ ծառայել է նացիստական այս զորակազմում, որը Նյուրբերգյան դատավարությունում մեղադրվել էր մարդկության դեմ հանցանքների մեջ։
2012- ին նա եւս մեկ սկանդալի հերոս դարձավ իր բանաստեղծության համար, որտեղ քննադատում էր Գերմանիայի կողմից Իսրայելին զենք մատակարարելու փաստը։ Դրանից հետո նա Իսրայելու ճանաչվեց անցանկալի անձ՝ պերսոնա նոն գրատա։




