Հասարակություն

Հեղինակություն, բայց ոչ՝ քրեական. Սերգեյ Գալոյանը՝ Դոն Պիպոյի մասին

sonahakobyan
Քրեագետ Սերգեյ Գալոյանը վերջերս է վերադարձել Իտալիայից, որտեղ գնացել էր հայազգի հեղինակություն Դոն Պիպոյի հրավերով: Դոն Պիպոյի, նույն իրեն՝ էջմիածինցի Արթուր Ասատրյանի մասին Գալոյանը գիրք էր գրել դեռևս մինչև նրան անձամբ ճանաչելը, այժմ աշխատում է հաջորդ գրքի վրա՝ արդեն անձամբ ծանոթանալուց հետո: Դոն Պիպոն, ըստ քրեագետի, քրեական աշխարհի հետ որևէ կապ չունի: Նա պարզապես մեծ հարգանք վայելող անձնավորություն է թե՛ քրեական աշխարհի ներկայացուցիչների, թե՛ պաշտոնավորների և թե՛ պարզապես հասարակության կողմից:

 


Հեղինակություն, բայց ոչ քրեական. այսպես է բնորոշում Իտալիայում ապրող մեր հայրենակից դոն Պիպոյին քրեագետ Սերգեյ Գալոյանը: Դոն Պիպոն, նույն ինքը՝ Արթուր Ասատրյանը ծնվել և մեծացել է Էջմիածնում, որտեղ ևս մեծ հեղինակություն է վայելում: Հայաստանից առաջին անգամ հեռացել է 94 թվականին՝ 21 տարեկանում, որից հետո վերջնականապես ընտանիքով հաստատվել Հռոմում արդեն 2006-ից: Դոն Պիպոյի մասին բազմաթիվ լեգենդներ են պտտվում՝ որպես դրսում հաջողությունների հասած էջմիածնեցի երիտասարդ, որպես գործարար-բարերար, որպես հեղինակություն:

Մինչև վերջերս Դոն Պիպոյին անձամբ չճանաչող, բայց նրա մասին լավատեղյակ քրեագետ Սերգեյ Գալոյանին վերջապես բախտ վիճակվեց անձամբ ծանոթանալու Արթուր Ասատրյան հեղինայության հետ: Իտալիայից քրեագետը վերադարձել է ընդամենը մի քանի օր առաջ և միայն դրական տպավորություններով:

«Երբ դուրս էինք գալիս փողոց, բոլորն ասում էին «բոն ջոռնո, Դոն Պիպո»: «Դոն»-ով Իտալիայում, հատկապես Սիցիլիայում դիմում են մեծ հարգանք վայելող մարդկանց»:

Քրագետը խորհուրդ է տալիս Էջմիածին գնալիս անպայման տեսնել նաև Արթուր Ասատրյանի տունը: Տան վրա այժմ աշխատում են ավելի քան 50 շինարարներ, իսկ հայրը սիրով ընդունում է բացի օպերաշխատողներից բոլոր ցանկացողներին: Լրագրողների հարցին, թե ինչպես է Սերգեյ Գալոյանը հայտնվել Իտալիայում և դարձել Դոն Պիպոյի հյուրը, քրեագետը պատասխանեց:

«Ես այդ մարդուն չէի ճանաչում: Նա կարդացել էր մամուլում եղած հրապարակումները, որոնցից 2-ը իր մասին դրական էին եղել: Դրականների հեղինակը ես էի»:

Եթե Դոն Պիպոն իրականում քրեական աշխարհի հետ որևէ կապ չի ունեցել, այդ դեպքում ինչու է խուսափում ոստիկանականների հետ շփումից, հարցին քրեագետը պատասխանեց, որ նա պարզապես արհամարհանքով է վերաբերվում նրանց, իսկ եթե քրեական աշխարհի հետ որևէ  կապ ունենար, ապա Պիպոյի որդին այժմ չէր սովորի Քեմբրիջի համալսարանում:

Կարդացեք նաև

Back to top button