Հասարակություն

Խելահեղ գիշեր էր, կկարոտեմ այն. Քիմը Քարդաշյանը մեկնեց Հայաստանից

Այսօր առավոտյան «Զվարթնոց» օդանավակայանի VIP սրահից Իսրայել մեկնեցին Քիմ Քարդաշյանը, Քանիե Ուեսթը, Նորթն ու Քլոեն: Իսկ մեկնելուց առաջ Քիմ Քարդաշյանը Instagram-ի իր էջում, մեկնաբանելով երեկ Օպերայի շրջակայքում` Կարապի լճի մոտ Բանյե Ուեսթի ինքնաբուխ համերգը և հայաստանյան իր այցը, գրել է.

«Շնորհակալ եմ նրանց, ովքեր գիշերը եկել էին Քանիեի ելույթը տեսնելու: Այս ճանապարհորդության ընթացքում ես հասկացա, թե որքան տաղանդավոր հայ երաժիշտներ մենք ունենք: Ինչ անհավանական գիշեր էր: Կկկարոտեմ այն: Քանիեն թռավ Կարապի լիճը, որ ավելի մոտ լինի մյուս կողմում գտնվող մարդկանց, և շատերը թռան ջուրը։ Այնպիսի հուզումնալից, խելահեղ գիշեր։ Ես այնպես ուրախ եմ, որ կարողացա ուրախանալ բոլոր հետ Հայաստանում, մեր վերջին գիշերն այստեղ»:

kanye kanye1swan lake

Back to top button