
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը անընդունելի է որակել երեկ Վատիկանում Ցեղասպանությանը նվիրված սրբազան պատարագի ժամանակ Հռոմի պապի հայտարարությունը:
«Պապի հայտարարությունն անընդունելի է Թուրքիայի համար: Կրոնը չի կարող անպատասխանատու հայտարարությունների պատճառ դառնալ: Դա հանգեցնում է թշնամության և ատելության»,- գրել է Էրդողանը Twitter-ի իր միկրոբլոգում:




