Միջազգային

British Airways-ի ինքնաթիռը հարկադիր վայրէջք է կատարել Բաքվում

British Airways ավիաընկերության Բաքվից Լոնդոն ուղևորվող ինքնաթիռն ուրբաթ երեկոյան ստիպված է եղել հարկադիր վայրէջք կատարել Հեյդար Ալիևի անվան միջազգային օդանավակայանում, հայտնել է «Ադրբեջանական ավիաուղիներ» ընկերության նախագահի օգնական Մագերամ Սաֆարլին:

Հաղորդվում է, որ British Airways-ին պատկանող Airbus 321 օդանավի օդաչուն թռիչքից 11 րոպե անց կապվել է դիսպետչերական ծառայության հետ և հայտնել, որ շարժիչներից մեկում հրդեհ է բռնկվել:

Ինքնաթիռը դիմավորել են միջազգային օդանավակայանի հրշեջ-փրկարարական ծառայությունները: Ինքնաթիռում գտնվող 92 ուղևորներից և անձնակազմի անդամներից ոչ ոք չի տուժել:

Back to top button