

Հայոց Ցեղասպանության 100 ամյա տարելիցին եւ Մեծ Հայրենական պատերազմում ֆաշիզմի դեմ տարած հաղթանակի 70 ամյակին նվիրնած երաժիշտ-կատարողների «Վերածնունդ» միջազգային 7-րդ մրցույթ-փառատոնը մեկնարկեց: Գյումրու մշակութային եւ ուսումնական հաստատություններում 14 անվանակարգերում հանդես կգան 36 երկրների շուրջ 3000 մասնակիցներ:Բացի մրցութային փուլին մասնակցելուց,մասնակիցները հնարավորություն ունեն վարպետության դասեր առնել հեղինակավոր ժյուրիի անդամներից:
Մրցույթ-փառատոնի կազմակերպիչներն են. ՀՀ մշակույթի նախարարությունը, Մարդկային ռեսուրսների զարգացման «Փյունիկ» համահայկական հիմնադրամը, Երեւանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի Գյումրու մասնաճյուղը եւ «Վերածնունդ» միջազգային մրցույթ-փառատոն ՀԿ-ն:




