
Ուկրաինայի իշխանությունները Դնեպրոպետրովսկն ու երկրի ևս երեք խոշոր քաղաքներ կվերանվան նախօրեին Գերագույն ռադայի կողմից «կոմունիստական և սոցիալ-ազգայնական տոտալիտար ռեժիմների» քարոզչությունն արգելող օրենքի ընդունումից հետո
:Դնեպրոպետրովսկից, Դնեպրոդերժինսկից, Արտյոմովսկից և Իլյիչեվսկից բացի կվերանվանվեն նաև Լենինի, Կալինինի, Ստալինգրադի անունները կրող փողոցները:
Եվ այս համատեքստում Ռուսաստանի Պետական դումայում առաջարկում են Ուկրաինա ռուս խաղաղապահներ ուղարկել։ Պատգամավոր Ռոման Խուդյակովը Լիբերալ-դեմոկրատական կուսակցությունից իր առաջարկը հիմնավորել է Ռուսասաստանի անվտանգության համար առկա սպառնալիքով:
Խուդյակովը դումայի նիստի ժամանակ հայտարարել է, որ այսօր համացանցը ողողված է տեսանյութերով, որոնք ապացուցում են ամերիկյան և եվրոպական ռազմական տեխնիկայի կենտրոնացումը Լուգանսկի և Դոնեցկի շրջանի սահմանների մոտ:
Հիշեցնենք, որ անցյալ տարի՝ մինչև Ղրիմը Ռուսաստանին միացնելը ռուս օրենսդիրները նախագահ Պուտինին թույլատրել էին զորք տեղակայել այլ երկրի տարածքում:




