
Ապրիլի 8-ին Բրազիլիայի ամենախոշոր նահանգը հանդիսացող Սան Պաուլոյի խորհրդարանն ընդունել է համար 1266/2014 բանաձևը, որով ապրիլի 24-ը հռչակվել է «Հայ ժողովրդի Ցեղասպանության ճանաչման և զոհերի հիշատակի օր»: Այս մասին տեղեկացնում է ՀՀ ԱԳ նախարարության հասարակայնության հետ կապերի բաժինը։
Նախագիծը հեղինակել է նահանգային պատգամավոր Պեդրո Տոբիասը:




