


ԱԺ բոլոր խմբակցություններն առանց բացառության հայտարարում են, որ գազի հարցով ԱԺ ժամանակավոր հանձնաժողովի եզրակացությունը պետք է հետագայում զարգացում ունենա: Միասնությունն այս հարցում այսքանով ավարտվում է: ՀԱԿ-ը արդեն այսօր է պատրաստվում դիմել կոնկրետ քայլերի, մյուսները հյուս ունեն, որ իրավապահները կհետաքրքրվեն բացահայտումներով: Որեւէ մեկն առայժմ չի պատրաստվում կոնկրետ դիմել դատախազություն վերոնշյալ պահանջով:
Քանի որ քննարկված հարցերը քառօրյայում շատ չէին՝ պատգամավորներն այսօր անդրադարձել են Սեֆիլյանի եւ ընկերների կալանավորմանը: Դաշնակցություն խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը տպավորություն ունի, թե «Ժիրայն ու ընկերները ուզում էին ձերբակալվել»։




