
Հոլիվուդյան աստղ Ջորջ Քլունիի կինը դատարանում կպաշտպանի Մալդիվյան Հանրապետության նախկին նախագահ Մոհամեդ Նաշիդին, հաղորդում է «ՌԻԱ նովոստին»: Ամալ Ալամուդին Քլունին դարձել է նախկին նախագահի փաստաբանը, որին մեկ ամիս առաջ դատապարտել են 13 տարվա ազատազրկման՝ հակաահաբեկչական օրենսդրության հոդվածներով:
«Ես շատ ուրախ եմ, որ այդպիսի հեղինակավոր թիմը համաձայնել է իր վրա վերցնել իմ պաշտպանությունը»,-ասել է երկրի նախկին նախագահը:
Ամալ Ալամուդինը դարձել է փաստաբանների միջազգային թիմի անդամ, որում ընդգրկվել է նաև անցյալում Նոբելյան խաղաղության մրցանակակիրներ Մյանմայի ընդդիմության առաջնորդ Աուն Սան Սու Չժիին և չինացի իրավապաշտպան Լյու Սյաոբոյին անցյալում պաշտպանած Ջարեդ Գենսերը:




