Հասարակություն

Գազի սակագինը հնարավոր է նվազեցնել. պնդում են գազային հանձնաժողովի անդամները

lusinevasilyanlenabadeyan

Խորհրդարանն այսօր ողջ օրը տրամադրել է  գազամատակարարման համակարգի գործունեությունն ուսումնասիրող ժամանակավոր հանձնաժողովի եզրակացության քննարկմանը: Մտքերի փոխանակության փուլում ելույթ է ունեցել մոտ 20 պատգամավոր: Օրենսդիրներն, ընդհանուր առմամբ, կարծում են, որ հանձնաժողովի աշխատանքն անարդյունք չի մնա և կհանգեցնի օրինակ գազի սակագնի վերանյմանը: Իսկ մինչ գազային քննարկումները խորհրդարանը ձայների 85 կողմ, 27 ձեռնպահ հարաբերակցությամբ  երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունել է կրթության և հանրակրթության մասին օրենքերում փոփոխություններ նախատեսող օրենսդրական փաթեթը:

Դրա քվեարկությունը հետաձգվել էր պատգամավորների առակությունների  պատճառով: Երեկ նիստի ավարտից հետո գործադիր-օրենսդիր համատեղ   քննարկման արդյուքնում մտոհոգիչ դրույթների մի մասը վերանայվել է ու փոխել խմբակցությունների դիրքորոշումը:  Օրենսդրական փաթեթով ամրագրվում է, որ Հայաստանում  տասներկուամյա կրթությունը պարտադիր է մինչեւ սովորողի 19 տարին լրանալը: Օրենսդրական ամրագրումն ուժի մեջ է մտնելու 2017 թվականից:

 

Back to top button