Ցեղասպանություն 100

Լոսանջելեսյան համերգով մեկնարկել է System of a Down խմբի շրջագայությունը՝ նվիրված Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին

Ամերիկյան System of a Down ռոք-խումբն ապրիլի 6-ին Լոս Անջելեսում մեկնարկ տվեց «Արթնացրե՛ք հոգիները» (Wake up the souls) խորագրի ներքո միջազգային շրջագայությանը, որն անցնում է ի հիշատակ Հայոց ցեղասպանության զոհերի, հաղորդում է Rolling Stone ամսագիրը: Ապրիլի 23-ին խումբը, որի չորս անդամներն էլ ունեն հայկական ծագում, ելույթ կունենա Երևանի Հանրապետության հրապարակում:

«Սա երաժշտական սահմաններից դուրս մի բան է: Սա ավելի կարևոր է, քան խմբի հաջորդ ալբոմը: Դա հեռուներ հասնող բան է, որը նույնիսկ ավելի մեծ է, քան Հայոց ցեղասպանությունն ինքնին: Մենք ուզում ենք օգնել այլ ազգերին կանխելու այն, ինչ եղել է հայ ժողովրդի հետ»,- ասել է խմբի թմբկահար Ջոն Դոլմայանը:

Հիշեցնենք, որ խումբը հայտարարել է, որ շրջագայությամբ հույս ունի բարձրացնելու իրազեկությունը 1915 թվականին Օսմանյան կայսրությունում տեղի ունեցած Ցեղասպանության մասին, որն իրականացվել էր 1.5 մլն հայերի՝ այժմ Թուրքիա կոչվող երկրի սահմաններում ապրող փորամասնության հանդեպ:

System of Down-ի մենակատար Սերժ Թանկյանը Rolling Stone-ի հետ զրույցում ասել է, որ Թուրքիան իր «ժխտողականությամբ թքում է հայերի դեմքին», գրում է պարբերականը:

Back to top button