Քաղաքական

Խորհրդարանը քննարկում է գազային հանձնաժողովի եզրակացությունը

lusinevasilyanlenabadeyan

Այսօր մեկնարկած Աժ քառօրյա աշխատաների առաջին օրը խորհրդարանը լսել է այսպես կոչված գազի հարցով Աժ-ի ժամանակավոր հանձնաժողովի եզրակացությունը, որից հետո նախատեսել էր քննարկել Հայոց Ցեղասպանության 100-րդ տարելիցի կապակցությամբ Աժ հայտարարության տեքստի նախագիծը: Գազի հանձնաժողովի եզրակացությունը, սակայն, դեռ քննարկվում է Աժ-ում: Հիշեցնենք, որ 2014-ին ստեղծված ժամանակավոր հանձնաժողովը ուսումնասիրել է 2011-2012 թվականների ընթացքում գազի դիմաց կուտակած 305,4 միլիոն դոլար պարտքի հիմնավորվածության չափի եւ դրա մարման, «ՀայՌուսգազարդ»-ի բաժնեմասի գնահատման, բնական գազի այլընտրանքի ներկրման, նաեւ Հայաստանի տարածքով բնական գազի տարանցիկ փոխադրման հնարավորությունները:  Հանձնաժողովն իր գործունեության մոտ մեկ տարվա ընթացքում 5-ից 6 հազար էջ փաստաթուղթ է ուսումնասիրել, պատկան մարմիններին է ուղարկել 55 գրություն, ստացել 46 պատասխան, ուսումնասիրել է մոտ 200 տեղեկանք: Ու չնայած ներկայացված եզրակացությանը շատ անորոշ, չպարզաբանված ու կիսատ մնացած հարցեր էին մնացել, որոնք պատգամավորները փորձեցին պարզել հարցերի միջոցով:

Back to top button