Հասարակություն

Մարտի 8, թե ՞ ապրիլի 7

sonahakobyan
Մարտի 8, թե՞ ապրիլի 7: Ինչպես են մեր կին արվեստագետներն ու գործիչները վերաբերվում կանանց միամսյակին:Կ անանց միամսյակի, կնորջ դերի և տղամարդու կողմի կնոջ արժևորման մասին են այսօր խոսել երկգչուհի Ալլա Լևոնյանը, երգչուհի, երգահան Լիլիթ Պիպոյանն ու ԿԳՆ հանրակրթության վարչության պետ Նարինե Հովհաննիսյանը:  Եթե Նարինե Հովհաննիսյանի և Լիլիթ Պիպոյանի համար ապրիլի 7-ը առաջին հերթին գարնանային հաճելի օր է և ժպտալու ևս մեկ առիթ, ապա Ալլա Լևոնյանի համար առավել կարևոր է մայրության և գեղեցկության տոնը, քանի մարտի 8-ը, որը միայն գեղեցկությանն է նվիրվում:

 

Հայաստանում այսօր նշում ենք մայրության և գեղեցկության օրը: 1995 թվականից այն ներառվեց մեր ազգային տոնացույցում: Տարիներ շարունակ Մայրության և գեղեցկության տոնով հասարակության շրջանում ամփոփվում է կանանց  միամսյակը: Երգահան, երգչուհի Լիլիթ Պիպոյանը, իհարկե, ապրիլի 7-ին մեծ նշանակություն չի տալիս, սակայն որպես գարնանային գեղեցիկ տոն`հաճելի զգացողություններ է ապրում, շնորհավորանքներ ստանում: Ապրիլի 7-ը գարնանային հաճելի օր է նաև ԿԳ նախարարության հանրակրթության վարչության պետ Նարինե Հովհաննիսյանի համար:

Եթե Լիլիթ Պիպոյանի ու Նարինե Հովհաննիսյանի համար ապրիլի 7-ը պարզապես գարնանային հաճելի օր է, ապա երգչուհի Ալլա Լևոնյանը շատ ավելի կարևորում է ապրիլի 7-ը որպես մայրության տոն:

Ինչ վերաբերում է կնոջ դերին և արժևորմանը, ապա չի կարելի չնկատել, որ տարիների ընթացքում կնոջ դերն էլ ավելի է կարևորվում և ընտանիքի ամրության գործում մեծ է հատկապես կնոջ դերակատարությունը: Այօսր շատ առումներով կինն, ուսը դեմ արած, տղամարդու հետ հավասար կարող է կիսել ընտանիքի հոգսը, նկատեց Լիլիթ Պիպոյանը:

Թերևս մյուս կողմից էլ պետք է հաշվի առնել, որ ոչ բոլոր կանայք են ձգտում ղեկավար կամ պետական պաշտոնյա դառնալ: Նրանցից մեկն էլ Ալլա Լևոնյանն է:

Վերադառնալով օրվա խորհրդին և կնոջ դերի արժևորմանը ինչպես Ալլա Լևոնյանը, այնպես էլ Լիլիթ Պիպոյանն ու Նարինե Հովհաննիսյանը կարծում են որ տղամարդու կողմից արժևորվելու համար առաջին հերթին կինը պետք է կարողանա արժևորել սեփական անձը:

Back to top button