
Իրաքի հյուսիսային Տիկրիտ քաղաքում «Իսլամական պետություն» խմբավորման գրոհայինների նահանջից հետո հայտնաբերվել են զանգվածային հուղարկավորության դեպքեր: BBC-ի հաղորդմամբ՝ եղբայրական գերեզմանում 1700 իրաքցի զինվորների աճյուններն են։ Նրանց ջիհադականները գերի էին վերցրել անցյալ տարվա ամռանը:
Գերեզմանը հայտնաբերվել է Քեմփ Սփիչեր ամերիկյան ռազմակայանի մոտակայքում: Շիաների զանգվածային սպանությունները Քեմփ Սփիչերում 2014 թվականի հունիսին դարձել է «Իսլամական պետության» դաժանության և Իրաքի շիա մեծամասնության նկատմամբ նրանց ատելության ամենացայտուն դրսևորումներից:
Ահաբեկչները պարբերաբար համացանցում զետեղում էին իրաքյան բանակի զինծառայողների դեմ հաշվեհարդարի ձայնագրություններ: Սպանվածների հարազատներն Իրաքի իշխանություններից պահանջում են հնարավորինս կարճ ժամկետներում իրականացնել մարմինների ինքնությունը պարզելու գործողություն:




