Զատիկի նախօրեին կրկին գնային տատանումներ կան, բայց՝ ոչ կտրուկ
«Հայաստանում գնային տատանումները պարբերական բնույթ են կրում», Սպառողների խորհրդատվություն կենտրոնի նախագահ Կարեն Չիլինգարյանը սբ. Հարության տոնին ընդառաջ կանաչեղենի շուկայում 20-50 տոկոս գնաճ է արձանագրել: Սպառողների իրավունքների պաշտպանը կարծում է, որ խնդիրը խորքային է՝ պայմանավորված սոցիալ-տնտեսական խնդիրներով:
Կանաչի, հավկիթ, ձուկ, լավաշ, չամիչով փլավ, կարմիր գինի. Զատկի տոնական սեղանի անբաժանելի ուտեստներն են: Հայաստանում կա մի սովորույթ, որը տարիներ շաչունակ չի խախտվում: Եթե ամբողջ աշխարհում տոնական օրերին գների իջեցում է նկատվում, ապա մեզ մոտ՝ հակառակն է, ամեն ինչ տոնական օրերին ավելի է թանկանում: Հարության տոնն էլ բացառություն չէ։ Սպառողների խորհրդատվություն կենտրոնի նախագահ Կարեն Չիլինգարյանը կրկին գնաճ է նկատել, կոնկրետ կանաչեղենի շուկայում՝ 20-50 տոկոս։
Սպառողների իրավունքների պաշտպանը թանկացումները վերավաճառողներիգործոնով է պայմանավորում, ապրանքը մինչ սպառողին հասնելը, մի քանի օղակով է անցնում: Իհարկե՝ նախորդ տարվա համեմատ կանաչեղենը շատ բարձր գին չունի՝ եղանակով պայմանավորված: Կանաչեղենը շատ է, սպառողն էլ ընտրության լայն հնարավորություն ունի:
Չիլինգարյանը դիտարկել է նաև ձվի ու ձկան շուկան: Այստեղ, ի տարբերություն կանաչեղենի, գնաճ գրեթե չի նկատվում։ «Հավկիթն ու ձուկը չեն թանկացել։ Ի դեպ՝ ձուկը կարելի է արձանագրել, որ էժանացել է։ Եթե մի երկու ամիս առաջ իշխանի մեկ կգ արժեր 2000 դրամ է, ապա յսօր 1600-1800 դրամ է կազմում»։
Հարության տոնին հաջորդում է նաև ապրիլի յոթը՝ Մայրության ու գեղեցկության տոնը: Իսկ այդ օրը և ոչ միայն ծաղկի շուկայում գնաճն անխուսափելի է: Ի դեպ՝ նույն պատկերը գրանցվեց նաև մարտի 8- ին։