
Ապրիլի 3-ի գիշերը` ժամը 04:40-ին, ղարաբաղա-ադրբեջանակա նհակամարտ զորքերի շփման գծի հարավային ուղղությամբ հակառակորդը հերթական անգամ ձեռնարկել է դիվերսիոն-հետախուզական ներթափանցման գործողություն` օգտագործելով հակահետևակային ականազերծման կայանք, հայտնում են ԼՂՀ պաշտպանության նախարարությունից։
Մեր դիրքապահների հմուտ գործողությունների շնորհիվ հակառակորդը կորուստներ կրելով հետ է շպրտվել։ Միջադեպի մանրամասները ճշտվում են:
ՊԲ կողմից կորուստներ չկան:




