Այս տարվա աշնանից գրավի առարկա կարող է դառնալ նաեւ շարժական գույքը
2014թ դեկտեմբերին ԱԺ ընդունեց օրենսդրական մի ամբողջ փաթեթ, որտեղ փոփոխություններ կատարվեցին ՀՀ քաղաքացիական օրենսգրքում ՝ ներառելով նաև «Ապահովված իրավունք» գլուխը: Օրենսդրական փոփոխություններն ուժի մեջ են մտնելու այս տարվա հոկտեմբերի մեկից, ու մեր երկրում էլ աշխարհի շատ ու շատ երկրների նման գրավի առարկա կդառնա նաև շարժական գույքը: Այս տարվա աշնանից գրավի առարկա կարող են լինել ոչ միայն ավտոմեքենաները, այլ նաև՝ գյուղատնտեսական բերքը, տնային կենդանիները, սարքավորումներ: Ապահովված գործարքներ համակարգի ներդրման բարեփոխումները կյանքի են կոչվելու Համաշխարհային բանկի, ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության աջակցությամբ: Երևանում այսօր թեմային նվիրված համաժողով է անցկացվել:
Հոսքագծեր, տնային կենդանիներ, գյուղտեխնիկա , անգամ ՝սպասվող բերք, այս տարվա հոկտեմբերի մեկից մեր երկրում էլ աշխարհի շատ ու շատ երկրների նման կստեղծվի շարժական գույքի միասնական ռեեստր: Մինչ նախորդ տարվա դեկտեմբերին ընդունված օրենսդրական փոփոխությունները, Հայաստանում շարժական միավորներից գրավադրվում էր միայն ավտոմեքենան: Արդարադատության նախարարությունում արդեն ստեղծվել է շարժական գույքի գործակալություն: Համակարգը ինքնաշխատ ձևով է գործելու, կառավարությունն էլ համակարգի ներդրման համար անհրաժեշտ գումարը հատկացրել է: Արդարադատության նախարարությունն առաջիկայում նախաձեռնելու է գրացման ավտոմատացված համակարգի ստեղծման աշխատանքին Բանկերի միության փոխնախագահ Սեյրան Սարգսյանը վստահ է, որ ներդրվող համակարգի արդյունքում կավելանան ՓՄՁ վարկավորման ծավալներն ու վարկերի տոկոսադրույքները կիջնեն: ԿԲ փոխնախագահ Ներսես Երիցյանի համոզմամբ, նոր համակարգի ներդրումը փոխշահավետ է լինելու բոլոր կողմերի համար:
«Հայաստանում փոքր ու միջին բիզնեսի ներկայացուցիչների համար վարկային միջոցներն անհասանելի են, քանի որ բանկերը գրավի մեծ պահանջներ են ներկայացնում»,- ասում է Համաշխարհային բանկի փորձագետ Բրետ Կոլեմանը: ՀԲ իրականացրած վերլուծությունը ցույց է տվել, որ 2013 թվականից ՓՄՁ ներկայացուցիչներն սկսել են բարձրաձայնել ֆինանսական միջոցների անհասանելիության մասին, վարկերը ՓՄՁ –ի առաջարկած շարժական գույքը գրավ չեն ընդունում, քանի որ այն ունի ռիսկայնության բարձր աստիճան:
Հայաստանի գործատուների հանրապետական միության նախագահ Գագիկ Մակարյանը նշում է, ոչ համակարգը բիզնեսի համար հետաքրքիր կարող է լինել փոքր վարկերի դեպքում: Որոշ մտահոգություններ Գագիկ Մակարյանն այդուհանդերձ ունի:
Ու մինչ պատկան մարմինները միջազգային կառույցների հետ համատեղ վարկային միջոցների տրամադրումն ավելի արդյունավետ դարձնելու ուղիներ են փնտրում, բանկերն ու վարկային կազմակերպություները շարունակում են խստացնել դրանց տրամադրման պայմանները: