

Մարդկության դեմ գործած անպատիժ վայրագություններից արդեն 100 տարի է անցել: Մեկ դարը, սակայն, ի զորու չի եղել ջնջել կամ խամրեցնել այն հիշողությունները, որոնք ազգի համար դարձել են ճակատագիր ու պատմությունը՝ յուրաքանչյուր հայի արմատների: Շիրակի մարզպետի խորհրդական, մշակույթի վաստակավոր գործիչ Հասմիկ Կիրակոսյանը տասնյակ տարիներ ղեկավարել է մարզի մշակույթի ոլորտը, շատերին սովորեցրել ուրախ ապրելու և պայքարելու բանաձևը, սակայն, հոգու խորքում գաղթական տատ ու պապի, գաղթի ճանապարհին լույս աշխարհ եկած հոր պատմությունները երբեք չեն խամրել:




