
Գիտա Էլիբեկյան
«Ռադիոլուր»-Թբիլիսի
Հայ-վրացական համատեղ նախաձեռնությունը եւս մի քանի վիրահայ նկարիչների գործերի «երկրոդ կյանք» նվիրեց. Վրաստանի տարբեր թանգարանների անմխիթար վիճակում գտնվող գերծերը վերականգնվել են և այս օրերին ցուցադրվում են Վրաստանի պատմության թանգարանում բացված «ՀԻՆ ԹԻՖԼԻՍ.ՆԿԱՐՆԵՐ ՔԱՂԱՔԻ ԿՅԱՆՔԻՑ. MARGINALIA» խորագրով ցուցահնդեսում:
Կարապետ Գրիգորյանցը, Վանո Խոջաբեկովը և Վաղարշակ Էլիբեկյանը XIX դարավերջի և XX դարասկզբի Թիֆլիսի կյանքը պատկերող հայտնի նկարիչներից են: Սակայն Թիֆլիսի կոլորիտային այս անհատականությունները տասնյակ տարիների ընթացքում կարծես մոռացության էին մատնվել. նրանց նկարների մի մասը Վրաստանի թանգարաններում կամ մասնավոր հավաքածուներում ոչնչացման եզրին էին հայտնվել: Թբիլիսահայ նկարչուհի Իրենա Օհանջանովայի նախաձեռնությունը, որին աջակցում են Հայաստանի ու Վրաստանի մշակույթի նախարարությունները, փորձում է վերականգնել այդ գործերը և ցուցադրել.
«Կարապետ Գրիգորյանցի նկարները գրեթե ոչ մի անգամ չեն ցուցադրվել: Եվ բացի այն, որ նախաձեռնությունը նրա ամխիթար վիճակում գտնվող գործերին նոր կյանք նվիրեց, երևան բերեց նաև Գրիգորյանցի կորած համարված մի քանի նկարներ: Պարզվում է դրանք կան, ուղղակի պետք է ֆինասավորում, որպեսզի վերկանգնվեն ու ցուցադրվեն»:
Ցուցադրության են հանվել Վանո Խոջաբեկովի մոտ 40 գծանկարնկարչական թերթերը: Ըստ թբիլիսահայ մանրանկարիչ Մերուժան Շահումյանի. «Խոջաբեկովի մատիտանկարները իսկական արվեստի գործեր են, որ հիացնում են իրենց գեղեցկությամբ: Իսկ Վաղարշակ Էլիբեկյանը ստեղծել է իր անզուգական Թիֆլիսը: Նրա նկարները այնքնան տպավորիչ են, որ մեր ժամանակի նկարիչները հաճախ կրկրնում են նրան»:
Սակայն ցուցհանդեսին ներկայացված է Վաղարշակ Էլիբեկյանի ընդամենը հինգ գործ: Կազմակերպիչները կարծում են, որ այս ցուցհանդեսը հնարվորություն կտա գտնել Վրաստանում գտնվող Էլիբեկյանի ու մյուս նկարիչների հասարակությանը դեռ անծանոթ նկարները:
«Մենք հուսով ենք, որ այս ծրագիրը շարունակություն կունենա, որովհետև թանգարանններում պահվող բազմաթիվ նկարներ շուտափույթ վերականգնման կարիք ունեն. դրանք իսկապես գլուխգործոցներ են. նկարներ, որոնց հեղինակները համարվում են հայ և վրաց ժողովրդի հպարտությունը», -ասում է նախագծի հեղինակ Իրենա Օհանջանովան:




