Տնտեսական

ԵՏՄ անդամակցությունը լայն հնարավորություններ է ստեղծում պտուղբանջարեղենի արտահանման համար

Հայաստանի անդամակցությունը Եվրասիական տնտեսական միությանը լայն հնարավորություններ է ստեղծել հանրապետությունում պտուղբանջարեղենի արտադրության ու արտահանման ծավալների ավելացման համար, քանի որ այժմ ընթացակարգերն առավելագույնս պարզեցված են, և այս առումով գործող պայմանները  խիստ բարենպաստ են գյուղացիական տնտեսությունների համար, այսօր ասել է գյուղատնտեսության փոխնախարար Սամվել Գալստյանը՝ մի խումբ ջերմոցատերերի հետ հանդիպման ժամանակ։

Փոխնախարար Գառնիկ Պետրոսյանն էլ վստահեցրել է, որ գյուղմթերքի տեղական արտադրության զարգացման համար պետությունը ձեռնարկում է բոլոր անհրաժեշտ միջոցառումները:

ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության ծառայության պետի տեղակալ  Հովհաննես Հայրապետյանը և բուսասանիտարիայի տեսչության պետ Արթուր Նիկոյանը հանգամանորեն ներկայացրել են  պտուղբանջարեղենի արտահանման  ընթացակարգերի փոփոխությունները: Մասնավորապես՝ ընդգծվել է, որ  ԵՏՄ տարածքում արտահանում իրականացնելու դեպքում այժմ տնտեսավարողից որևէ փաստաթուղթ չի պահանջվում և դրա համար նրանք որևէ տեսակի վճարումներ չեն իրականացնում. գործընթացն առավելագույնս պարզեցված է, և ծախսվող ժամանակն անհամեմատ կրճատվել է:

Միակ փաստաթուղթը, որն անհրաժեշտ է ձեռք բերել արտահանում իրականացնելիս, տեսչության կողմից տրվող բուսասանիտարական հավաստագիրն է, որը նույնպես տրամադրվում է անվճար: Հավաստագիրը տրվում է մաքսային ձևակերպումներ իրականացնելիս ծառայության տեսուչների կողմից` սեղմ ժամկետներում:

Back to top button