
Google ընկերությունը այսօր՝ ապրիլի մեկին հետաքրքրական նախաձեռնությամբ է հանդես եկել՝ գաղտնի կերպով հնարավորություն ընձեռելով խաղալ դասական Pac-Man խաղը Google Maps քարտեզային ծառայությունում՝ ցանկացած քաղաքի փողոցներում: Pac-Man խաղալու համար անհրաժեշտ է մտնել Google Maps և սեղմել որևէ քաղաքի, օրինակ՝ Երևանի վրա:
Այնուհետ էկրանի ներքևի ձախ անկյունում պետք է սեղմել Pac-Man կոճակը, և Google-ը կփոխակերպի քաղաքի փողոցները Pac-Man խաղի էկրանի: Google ընկերությունը իր ապրիլմեկյան ավանդական կատակների շարքում այս տարի նաև ներկայացրել է նոր որոնողական համակարգ, որը, հայելային արտացոլմամբ, ամեն ինչ մատուցում է հակառակը: Դե իսկ Google Chrome-ի բրաուզերի հեռախոսային տարբերակում այսօրվանից գործարկվել է սելֆի՝ ինքնանկար անելու հնարավորությունը:




