Միջազգային

Ուկրաինան ռուսական գազի ներկրումը կվերսկսի ավելի էժան առաջարկի դեպքում

«Ուկրաինայի նավթագազ» ընկերությունն այսօրվանից ժամանակավորապես դադարեցրել է ռուսական գազի գնումները, սակայն պատրաստ է դրանք վերսկսել մինչև 250 դոլար գազի գնի նվազեցման իրավական հաստատման դեպքում, հայտնել է Ուկրաինայի էներգետիկայի և ածխարդյունաբերության նախարար Վլադիմիր Դեմչիշինը:

« Այսօր դեռ չենք ստացել ռուսական գազ: Եթե հաստատենք 250 դոլարի գինը, կգնենք»,- ասել է նա չորեքշաբթի Կիևում կայացած մամուլի ասուլիսի ժամանակ:

Ուկրաինացի նախարարը հստակեցրել է, որ ռուսական «Գազպրոմ» ընկերությունն ու «Նավթագազն» ամեն օր երկկողմանի օպերացիոն գործունեություն են անցկացնում և փոխանակվում են տարբեր փաստաթղթերով: Նրա խոսքով՝ վճարումը և մատակարարումները կվերսկսվեն, երբ համաձայնեցվի տեխնիկական համաձայնագիրը, որը կհաստատի գինը:

Այժմ «Նավթագազ»-ը Եվրոպայում գազը գնում է մոտ 280 դոլարով, այդ պատճառով մինչև 250 դոլար ռուսական գազի գնի իջեցման դեպքում այդ գազի գնումը շահեկան կլինի:

Կարդացեք նաև

Back to top button