Միջազգային

Անհայտ անձինք ներքուժել են Թուրքիայի իշխող կուսակցության գրասենյակ

Անհայտ անձինք հարձակվել են Թուրքիայի իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության Ստամբուլի գրասենյակի վրա: BBC-ի հաղորդմամբ՝ գրասենյակի մոտ հնչել են կրակոցներ։ Որոշ տվյալներով՝ հատուկ ջոկատայիններն արդեն ձերբակալել են հարձակվողներին:

Հանցագործների դրդապատճառների մասին դեռևս չի հաղորդվում։ Այսօր  առավոտ նրանք կոտրել են 7-հարկանի շենքի վերևի հարկի պատուհանները և այնտեղից կարմիր դրոշ պարզել։ Հիշեցնենք, որ նախօրեին էլ թուրքական ձախակողմյան մարքսիստական կուսակցության ներկայացուցիչները պատանդ էին վեցրել Ստամբուլի դատախազ Սելիմ Քիրազին: Նա հրազենային վնսավածք էր ստացել ազատ արձակման հատուկ գործողության ժամանակ (մանրամասները՝ այստեղ

Back to top button