
Չորս տարի առաջ հակառակորդի դիպուկահարի կողմից հրազենային վիրավորում ստացած Գևորգ Եղիազարյանն անկողնուն գամված է, և ընտանիքը գումարներ չունի տղայի վերականգնողական բուժման երկրորդ կուրսի համար: Առաջին կուրսի բուժման համար պաշտպանության նախարարությունը տրամադրել է 70 հազար դոլար, սակայն երկրորդ կուրսի համար գումարներ չունի: Գևորգի հարազարտներն ակնկալում են բարեգութ մարդկանց աջակցությունը:
Հայ-ադրբեջանական հակամարտության սահմանամերձ գոտում 2011 թվականի դեկտեմբերի 27-ին մարտական պարտականությունները կատարելու ժամանակ հակառակորդի դիպուկահարի կողմից ծանր հրազենային վիրավորում ստացած զինծառայող Գևորգ Եղիազարյանը մինչ օրս գամված է անկողնուն: Չնայած Հայաստանի ՊՆ միջոցներով Գևորգը մեկ անգամ բուժումը ստացել է Իսրայելի վերականգնողական կլինիկայում , սակայն վերականգնողական բուժման ինտենսիվ թերապիայի համար անհապաղ անհրաժեշտ է ևս 56 հազար դոլար, որն առայժմ ընտանիքին հայթայթել չի հաջողվում: Մայրը՝ Նաիրա Գալստյանը, նշում է, որ Իսրայելից հետո երեխան գոնե կարողանում էր սայլակով տեղաշարժվել, սակայն հիմա ողնաշարի և ողնուղեղի վնասվածք ստացած Գևորգի առողջական վիճակն օրեցօր վատթարանում է:
ՊՆ մամուլի պատասխանատու Արծրուն Հովհաննիսյանն ասում է, որ զինծառայության ընթացքում հակառակորդի գնդակից վիրավորված զինծառայողների բուժման հոգսերը Պն իրավասությունից դուրս են , սակայն ներածին չափով աջակցում են:
«ՊՆ աջակցել է ինչքան կարողացել է, 300 հազար դրամով, մենք այդքան բյուջե չունենք: Ցավոք տարեկան մի քանի հարյուր նման բուժման կարիքավորներ ենք ունենում»:
Հայրենիքի պաշտպանի մասին հարազատների կոչերը լայն արձագանք են գտել: «Մերն է երկրի ապագան» երիտասարդական նախաձեռնությունը Հյուսիսային պողոտայում կազմակերպել է դրամահավաք:
Գևորգ Եղիազարյանի առողջական վիճակը լիարժեք վերականգնելու համար նրա ընտանիքի հույսը մնում է բարեգործ ու բարեհոգի մարդկանց սրտացավությունը: Աջակցության նպատակով Յունիբանկում բացվել են հաշվեհամարներ՝
AMD 24 10 03 21 44 75 00
USD 24 10 03 21 44 75 01
EUR 24 10 03 21 44 75 02





