Ցեղասպանություն 100

Ամենայն Հայոց կաթողիկոսը եւ Արամ I կաթողիկոսը կմասնակցի Սուրբ Պետրոս տաճարում մատուցվելիք պատարագին

Ապրիլի 12-ին Վատիկանի Սուրբ Պետրոս տաճարում Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը մատուցվելիք  պատարագին ներկա  կգտնվեն  հայկական քրիստոնեական եկեղեցիների առաջնորդները, հաղորդում է Vatican Insider-ը:

Ըստ աղբյուրի՝ Վատիկան կժամանեն Հայ կաթոլիկ եկեղեցու ղեկավար պատրիարք Ներսես Պետրոս XIX-ը՝ հայ կաթոլիկ եպիսկոպոսների հետ: Հայկական աղբյուրները Vatican Insider-ին հայտնել են, որ եթե վերջին րոպեին ոչ մի փոփոխություն տեղի չունենա, պատարագին ներկա կլինեն նաև Հայ առաքելական եկեղեցու երկու ամենաբարձրաստիճան ներկայացուցիչները՝ Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին II-ը և Մեծի Տանն Կիլիկիո Արամ I կաթողիկոսը:

Հիշեցնենք, որ Ցեղասպանության 100-րդ տարելիցի հիշատակի միջոցառումների գագաթնակետը կլինի Հայոց ցեղասպանության զոհերի սրբադասմանը նվիրված պատարագի մատուցումը, որը տեղի կունենա ապրիլի 23-ին Էջմիածնում: Պատարագը կմատուցի Գարեգին II կաթողիկոսը:

Նույն օրը՝ ժամը 19:15-ին, ողջ աշխարհում բոլոր հայկական եկեղեցիները, բացի Թուրքիայի տարածքում գտնվող եկեղեցիներից, կհնչեցնեն իրենց զանգերը 100 անգամ:

Back to top button