ՄշակույթՑեղասպանություն 100

Թուրքական կինոամսագրի ապրիլյան համարը կնվիրվի հայ կինոգործիչներին

Թուրքիայում լույս տեսնող «Film Arası» կինոամսագրի ապրիլյան համարը նվիրված կլինի թուրքական ֆիլմարտադրությունում իրենց ներդրումն ունեցած հայերին, հայտնում է ermenihaber.am- ը՝ հղում անելով «CNN Türk»- ին։

Ամսագիրը համապարփակ անդրադարձ է կատարելու թուրքական կինեմատոգրաֆում հայերի ունեցած դերին։ «Ամսագիրը, հարցազրույցների ու հոդվածների միջոցով թեման տարբեր տեսանկյուններից ներկայացնելով, թուրքական ֆիլմերում հայերի և հայկական ծագմամբ Թուրքիայի քաղաքացիների ունեցած ներդրումը լուսաբանող հոդվածներից բացի, ներկայացնելու է նաև 1915թ դեպքերին հայ և թուրք ֆիլմարտադրողների մոտեցումներն ամփոփող մի հետազոտություն»,- հաղորդել է «CNN Türk»- ը։

Նշյալ կինոամսագրում տեղ են գտնելու նաև թեմայի վերաբերյալ երկու կարևոր հարցազրույց, մեկը՝ հայտնի ռեժիսոր Թոմրիս Գիրիթլիօղլուի, մյուսը՝ կինոքննադատ Ալին Թաշչյանի հետ։

Ամսագրի «Կինոյի հայերը» վերնագրով համարը վաճառքում կլինի ապրիլի առաջին շաբաթվա ընթացքում։

Կարդացեք նաև

Back to top button