Ցեղասպանություն 100

Ապրիլի 29-ին Փարիզում Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի կապակցությամբ ցուցահանդես կկազմակերպվի

aidaavetisyan

Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի կապակցությամբ կազմակերպվել և կազմակերպվում են ցուցահանդեսներ աշխարհի տարբեր անկյուններում՝ Դանիայում,  Չեխիա, Վիլնյուսում,  Ռիգայում, Նորվեգիայում: Այս աշխարհագրությունը  կընդլայնվի՝ ընդգրկելով  Վիեննան, Եգիպտոսը, Կիպրոսը, Հունաստանը, Մեխիկոն  ու Ֆրանսիան:

Շուտով  երեք խոշորագույն ցուցադրություններ կկազմակերպվեն, որոնցից  կարևորագույնը   ապրիլի 29-ին՝  Փարիզի քաղաքապետարանում  հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին  նվիրված ժամանակավոր ցուցադրության բացումն է:  «Հայաստան 1915 թ. Փարիզ քաղաքը հյունրըկալում է Երևանի հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի հավաքածուն» խորագրով ցուցադրությունը  կգործի  մինչև հուլիսի 4-ը:

Հայոց ցեղասպանության  թանգարան-ինստիտուտի հավաքածուից այս ցուցադրության մեջ ընդգրկված են շուրջ 150 ցուցանմուշներ, որոնց մեծ մասը,  ըստ Հայկ Դեմոյանի,  առաջին անգամ են ներկայացվում արտերկրում եւ ներառում են ցեղասպանության զոհերի, վերապրողների անձնական իրեր, փաստաթղթեր, օրագրեր, լուսանկարներ, թերթեր, օտարերկյա նպաստամատույց կազմակերպությունների հանգանակության թողարկումներ և այլ բնօրինակ նյութեր:

 

Back to top button