
Հայտնի էստրադային երգիչ Վալերի Լեոնտեւի մենեջերը՝ Բորիս Չիգերյովը հերքել է ԶԼՄ-ներում տարածված այն լուրը, թե երգիչը հոսպիտալացվել է եւ գտնվում է վերակենդանացման բաժանմունքում: Նրա խոսքով՝ երգիչը իրոք վատառողջ է, սակայն գտնվում է ոչ թե հիվանդանոցում, այլ տանը: Նրա մոտ գրիպ է: Հաղորդում է ՆՏՎ.ռու-ն:
Հիշեցնենք՝ այսօր 66-ամյա երգիչը պետք է ելույթ ունենար Ուլյանովսկում, սակայն տեղի առաջին լիքը հայտնել էր, որ համերգից մի քանի ժամ առաջ երգչին տեղափոխել են հիվանդանոց։ «Վալերիի ինքնազգացողությունը վատացավ եւ նրան տեղափոխեցին վերակենդանացման բաժանմունք»,-տեղեկացրել էր աղբյուրը։




