Ցեղասպանություն 100

Աշխարհի և ԽՍՀՄ ֆուտբոլի լեգենդները Ծիծեռնակաբերդում հարգել են Ցեղասպանության զոհերի հիշատակը

Աշխարհի և ԽՍՀՄ ֆուտբոլի լեգենդները հարգանքի տուրք են մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում: Տեղեկանում ենք Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի ֆեյսբուքյան էջից: Խորեն Հովհաննիսյանի ծննդյան 60-ամյակի միջոցառմանը մասնակցելու նպատակով Հայաստան ժամանած ֆուտբոլիստներն այցելել են նաև թանգարան-ինստիտուտի ժամանակավոր ցուցադրությունների սրահ:

Հիշեցնենք, որ այսօր՝ մարտի 28-ին Երևանի Վազգեն Սարգսյանի անվան մարզադաշտում տեղի կունենա ֆուտբոլային հանդիպում` 1980-1990-ականների աշխարհի և ԽՍՀՄ ֆուտբոլի լեգենդների մասնակցությամբ:

Back to top button