
Ֆրանսիական Ալպերում Germanwings ավիաընկերությանը պատկանող Airbus А320 օդանավը կործանած երկրորդ օդաչու Անդրեաս Լյուբիցը մտադրվել էր իրականացնել անմոռանալի արարք՝ «փոխել համակարգը»,- գրում է Գազետա.ռու-ն՝ հղում անելով Bild-թերթին: Գերմանական թերթը հարցազրույց էր վերցրել օդաչուի նախկին ընկերուհուց:
Օդաչուհի ընկերուհին նրան բնութագրել է որպես փակ մարդ: Նրա խոսքով, Անդրեաս Լյուբիցը դյուրագրգիռ է եղել, նա կարող էր գիշերվա կեսին արթանանալ և բղավել՝ «մենք ընկնում ենք»:
Աղետից ոչ շատ առաջ օդաչուն և նրա ընկերուհին բաժանվել են: Լյուբիցը փորձել է վերադարձնել նրան, որպես նվեր գնել է Audi ավտոմեքենա:
Հիշեցնենք՝ մարտի 24-ին Airbus A320-ի վթարի հետևանքով 150 մարդ մահացել էր՝ նրանց մեծ մասը Գերմանիայի, Իսպանիայի և Թուրքիայի քաղաքացիներ են եղել:




