
Ավստրալիայի հայ եւ հույն համայնքները հանդես են գալիս Սիդնեյի Հայդ պարկում Թուրքիայի Հանրապետության հիմնադիր Մուստաֆա Քեմալ Աթաթուրքի հուշարձանի տեղադրման դեմ, գրում է the Greek Reporter- ը։
«Քեմալ Աթաթուրքը պատասխանատու է Թուրքիայում էթնիկ փոքրամասնությունների զանգվածային կոտորածների եւ մահվան երթերի, ինչպես նաեւ 20- րդ դարի սկզբին իր բռնակալության դեմ հանդես եկողների սպանության համար։ Մուստաֆա Քեմալ Աթաթուրը եւ իր համախոհները, որոնք հայտնի են «քեմալիստ» անվամբ, իրականացրել են Թուրքիայում բնակվող փոքրամասնությունների դեմ բարբարոսական բռնություններ»,- ասված է Ավստարլիայի հայ երիտասարդական դաշնակցության բողոքի նամակում՝ ուղղված Նոր Հարավային Ուելսի նահանգային կառավարության անդամ Վիկտոր Դոմինելլիին ուղղված նամակում։
Բողոքի նամակներով են հանդես եկել նաեւ հունական համայնքի ներկայացուցիչները։




