Մշակույթ

Սելին Դիոնը մեծ բեմ է վերադառնում

Կանադացի երգչուհի Սելին Դիոնը կրկին մեծ բեմ է վերադառնում, վաղվանից կսկսվի նրա՝ օգոստոսի 27-ին Լաս Վեգասում  կայանալիք համերգի նախապատրաստական աշխատանքները: Տոմսերը վաճառքի կհանվեն արդեն մարտի 28-ին: Օգոստոսի վերջից մինչեւ հունվարի կեսերը Դիոնը 40 համերգ կտա Լաս Վեգասում: Անցյալ տարվա օգոստոսին երգչուհին հայտարարել Էր, թե ընդմիջում Է իր կարիերան, որպեսզի ավելի շատ ժամանակ անցկացնի իր երեխաների եւ ամուսնու՝ Ռընե Անջելիլի հետ, որի մոտ երկրորդ անգամ կոկորդի քաղցկեղ են ախտորոշել:

Back to top button