Աշխարհաքաղաքական իրավիճակը ՀԱՊԿ պատասխանատվության գոտում կսրվի
Աշխարհաքաղաքական իրավիճակը Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության պատասխանատվության գոտու անմիջական հարևանությամբ սրացման միտում ունի, արձանագրել եմ նախօրեին կազմակերպության քարտուղարությունում տեղի ունեցած փակ խորհրդակցության մասնակիցները:
ՀԱՊԿ մամուլի ծառայությունը տեղեկացնում է, որ հանդիմանը քննարկվել են ընթացիկ ռազմաքաղաքական իրավիճակը ՀԱՊԿ պատասխանատվության գոտում և կանխատեսումներ են արվել հնարավոր զարգացումների մասին: Ըստ փորձագետների, կան օբյեկտիվ և սուբյեկտիվ պատճառներ աշխարհաքաղաքական իրավիճակի հետագա սրացան համար, այդ թվում ՀԱՊԿ պատասխանատվության գոտու անմիջական հարևանությամբ:
Քննարկման թեմա են դարձել նաև կազմակերպության անդամ երկրներում անկայանության տարածման աճող վտանգը, Աֆղանստանը, ԱՄՆ ու ՆԱՏՕ-ի գործողությունները՝ ռազմական դիմակայությանը Ռուսաստանին ներքաշելու գործում, Ռուսաստանի և ՀԱՊԿ կողմից արձագանքման հնարավոր գործողությունները: