Հասարակություն

ՊՆ Սեյրան Օհանյանի ներկայացրած նախագծով կստեղծվի «Կարեն Դեմիրճյանի անվան ՄՀՀ» ՊՈԱԿ

hasmikdilanyan
ՊՆ Սեյրան Օհանյանի ներկայացրած նախագծով այսօր ստեղծվելու է «Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիր» պետական ոչ առևտրային կազմակերպություն: Մեկ շաբաթվա ընթացքում Պաշտպանության նախարարությունը պետք է ՊՈԱԿ-ի կանոնադրությունը հաստատի: Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով «Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիր» պետական ոչ առևտրային կազմակերպությանը անհատույց, անժամկետ օգտագործման իրավունքով ամրագրել ՀՀ, քաղ. Երևան, Կենտրոն համայնք, Ծիծեռնակաբերդի զբոսայգի մարզահամալիր հասցեում գտնվող 10,411,911.0 հազ. դրամ (ձեռք բերման արժեք) անշարժ գույքը՝ բաղկացած 46335.7 քառ. մետր մարզամշակութային կենտրոնից, 40.0 և 50.0 քառ. մետր օժանդակ շինություններից, 2800.0 քառ. մետր ջրավազաններից և աստիճանից, 3851.3 քառ. մետր ջրավազանից և 9,559587 հեկտար սեփական հողամասից: Հիշեցնենք, որ մարզահամերգային համալիրը կառավարությա որոշմամբ պատկանում է ՀՀ պաշտպանության նախարարությանը: ՄՀՀ-ում մշակութային, մարզական, սոցիալական, կրթական, հայրենասիրական միջոցառումներ կանցկանցվեն:

Կարդացեք նաև

Back to top button