Հասարակություն

Ծիծեռնակաբերդում կառուցվում են ցայտաղբյուրներ եւ զուգարաններ

Մինչեւ ապրիլի 10- ը Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում կկառուցվի 8 զույգ ցայտաղբյուր եւ հասարակական երկու զուգարան, հայտնում են «ԵրեւանՋուր» ընկերությունից։

Քանի որ աշխատանքների ծավալը զգալի է, իսկ ժամանակը քիչ, ապա նախագծային ու շինարարական աշխատանքներն ընթանում են գրեթե միաժամանակ։ «ԵրեւանՋուրը» վստահեցնում է, որ ժամանակին ու բարձր որակով կկատարի ստանձնած պարտավորությունը։

Back to top button