Միջազգային

Իսրայելը հերքում է, թե լրտեսել է Իրան- «վեցյակ» բանակցությունները

Իսրայելի իշխանությունները հերքել են լուրերը, թե այս երկրի հատուկ ծառայությունները լրտեսել են Իրանի միջուկային ծրագրի շուրջ բանակցությունները, հայտնում է Բի Բի Սի- ն։

Ավելի վաղ Wall Street Journal- ը հայտնել էր, որ Իսրայելը լրտեսել են բանակցությունները, որպեսզի հասկանա, թե ինչ է տեղի ունենում Իրանի եւ միջազգային «վեցյակի» փակ հանդիպումներում։

Թերթը պնդում է, որ իսրայելական կողմն ստացել է անհրաժեշտ տեղեկություններ եւ փոխանցել ԱՄՆ Կոնգրեսի անդամներին, որպեսզի նրանք այն օգտագործեն Օբամայի վարչակազմի հետ բանավեճում եւ թույլ չտան Իրանի հետ համաձանության հասնել։

Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի մամուլի քարտուղարը հայտարարել է, որ ամերիկյան մամուլի տեղեկությունները իրականությանը չեն համապատասխանում եւ ուղղված են իսրայելա- ամերիկյան հարաբերությունները վնասելուն։

Back to top button