Հասարակություն

Տուբերկուլյոզի ռիսկային խմբում հայ միգրանտներն են

arminegevorgyan
Մարտի 24-ը տուբերկուլյոզի դեմ պայքարի համաշխարհային օրն է: Հայաստանում վիճակը հուսադրող է, և ցուցանիշները սկսած  2006թ-ից տարեցտարի բարելավվում են: «2014թ-ին յուրաքանչյուր 100 000 բնակչին բաժին է ընկնում 34 դեպք, այսինքն` 7%»: Տուբերկուլյոզի դեմ պայքարի ազգային գրասենյակի տնօրեն Արմեն Հայրապետյանը նշում է, որ տղամարդիկ երեք անգամ ավելի շատ են հիվանդանում, քան կանայք: Ի դեպ, մասնագետը նշում է, որ միգրանտները ռիսկի խումբ են տուբերկուլյոզի համար, և 2014թ-ի նոր դեպքերի մոտ 20%-ը կազմում են միգրանտների  շրջանում արձանագրված դեպքերը: Հիվանադությունը ի հայտ  է գալիս  հիմնականում 20-25 տարեկանից մինչև 54 տարեկանների շրջանում է: 2014 թ տուբերկուլյոզի հետևանքով մահացել է 50 մարդ, որից 37-ը ստացիոնոր բուժում ստանալու ժամանակ:  Ի դեպ,  տուբերկոլյոզի բուժումը Հայաստանում իրականացվում է անվճար:

 

Մարդկանց մոտ կա թյուր կարծիք, թե տուբերկուլյոզը անբուժելի հիվանդություն է, չբուժված հարբուխը կամ գրիպը կարող է վերածվել տուբերկուլյոզի: Սակայն բժիշկները հավաստիացնում են, եթե հիվանդը վաղ շրջանում է դիմում բժշկի ու կատարվում է ճիշտ ախտորոշում, ապա հիվանդությունը 80 տոկոսով բուժվում է : Տուբերկուլյոզը, իհարկե, սոցիալական հիվանդություն է, բայց սխալ է այն միանշանակ համարել սոցիալապես անապահով խավերի հիվանդություն, նրանով կարող է վարակվել ցանկացած մարդ, անկախ տարիքից, սեռից և սոցիալական վիճակից: Եթե անձը նկատում է հետևյալ նշաները, այն է՝ երկարատև հազը, խորխարտադրությունը, քրտնարտադրությունը, քաշի նվազումը, դիմադրողականության  անկումը, ապա պետք է շտապ դիմի պոլիկլինիկա կամ  մասնագիտացված հիվանդանոց: Եթե հաստատվում է, սկսում է տուբերկուլյոզային դեղամիջոցներով բուժումը: Եթե վարակիչ է և վտանգ է  ներկայացնում, ապա հոսպիտալացվում է, իսկ  հոսպիտալացվում է մոտ 99%-ը։ Հիվանդանոցում պահվում են մինչև ոչ վարակիչ դառնալը, ապա շարունակում են իրենց ամբուլատոր բուժումը:

«Տուբերկուլյոզի դեմ պայքարի ազգային գրասենյակ»-ի տնօրեն Արմեն Հայրապետյանը, նշում է, որ տղամարդիկ երեք անգամ ավելի շատ են հիվանդանում, քան կանայք: Տուբերկուլյոզն ի հայտ է գալիս  հիմնականում 20-25 տարեկանից մինչև 54 տարեկանների շրջանում: 2014 թ տուբերկուլյոզի հետևանքով մահացել է 50 մարդ, որից 37-ը ստացիոնար բուժում ստանալու ռիսկային մարզերն էլ համարվում են Արմավիր, Արարատի, Շիրակի մարզերը  և Երևան քաղաքը:

Արմեն Հայրապետյանը նշում է նաև, որ միգրանտները ռիսկի խումբ են տուբերկուլյոզի համար և 2014թ-ի նոր դեպքերի մոտ 20%-ը միգրանտների  շրջանում արձանագրված տուբերկուլյոզի դեպքերն են: Մեկնելով արտագնա աշխատանքի՝ նրանք վարակվում և արդեն միջին ծանրության կամ ծանր վիճակով վերադառնում են Հայաստան արդեն գերդեղակայուն տուբերկուլյոզով կամ համակցված ՄԻԱՎ-ով կամ հեպատիտ C-ով:

Արմեն Հայրապետյանը սակայն նշում է, որ մարդիկ մինչ օրս էլ շրջապատից թաքցնում են իրենց հիվանդությունը, չեն դիմում բժշկի, ամաչում են, բայց պետք է նրանք ձերբազատվեն այդ կարծրատիպերից  ու առանց ամաչելու դիմեն  բժշկի, քանի որ հիվանդությունը վարակիչ է ու շրջապատի համար վտանգ է ներկայացնում:

ԱՆ փոխնախարար Վահան Պողոսյան էլ, անդրադառնալով երեխաների շրջանում ի հայտ եկող այդ հիվանդությունը, ասում է, որ երեխաները հիմնակում վարակվում են ծնողներից: «Նախարարությունը դեպքերը կանխելու համար ծրագրեր է  իրականացնելու»:

Անդրադառնալով տարածված տեսակետներին, որ քրեակատարողական հիմնարկներում  և Զինված ուժերում ամենից շատ տուբերկուլյոզով հիվանդներ են,  Արմեն Հայրապետյանը  Ռադիլուրի հետ զրույցում նշեց, որ  այս  կարծրատիպը պետք է վերացնել, քրեակատարողական համակարգում  ու բանակում վեց ամիսը մեկ ֆլյուրոգրաֆիկ հետազոտություններ են իրականացվում, որը հնարավորություն է տալիս վաղ հայտնաբերել դեպքը և կանխել տարածումն ու զարգացումը: Այսօր ՔԿՀ-ներում բավական բարվոք վիճակ է՝ համեմատած նախորդ տարիների հետ, և 2014թ-ին դատապարտյալների հիվանդանոցում բուժվել է 26 հիվանդ:

Ի դեպ, տուբերկուլյոզի բուժումն իրականացվում անվճար, անգամ այն անձանց համար ովքեր Հայաստանի քաղաքացի չեն, բայց այդ պահին գտնվում են Հայաստանում:

Back to top button