


Հայ արտահանողները ռուսական շուկայում խնդիրների պակաս չունեն: Նրանք չեն կարողանում դոլարային պայմանագրեր կնքել, ռուսական ռուբլին արժեզրկվում է, մինչդեռ արտահանող ընկերություններին որևէ կերպ հնարավորություն չի տրվում բարձրացնել ապրանքների գները: Օրերս էկոնոմիկայի նախարար Կարեն ճշմարիտյանը հայտարարեց, որ ընկերությունները վերսկսել են պայմանագրերի կնքումը, մինչդեռ իրավիճակը Հայաստանի գործատուների հանրապետական միության նախագահ Գագիկ Մակարյանը, ով մի քանի օր առաջ է հանդիպել արտահանողների հետ, հայտարարում է, որ նրանց մեծ մասը դեռ չի կարողանում պայմագարեր կնքել: Հայաստանում ստեղծված իրավիճակը Հայաստանի գործատուների հանրապետական միության նախագահ Գագիկ Մակարյանը աբսուրդային է համարում, նկատում է՝ ռուսական ռուբլու ինֆլյացիան ազդել ու շարունակելու է ազդել նաև Հայաստան եկող տրանսֆերտների վրա: Հայ արտահանողների առջև ծառացած խնդիրներն ու դրանց լուծման հիմնական ուղիները Ռադիոլուրի թեմատիկ անդրադարձում:




